21:25 14 հոկտեմբերի, 2013Սա շատ կարեւոր հանդիպում է մեզ համար, մենք պետք է հայտնվենք առաջին զամբյուղում։ Այդ մասին աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, Նեապոլից հաղորդում են NEWS.am Sport-ի թղթակիցները:
«Հայաստանի հետ խաղը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ մենք ցանկանում ենք լինել այն ութ թիմերի մեջ, որոնք կհայտնվեն առաջին զամբյուղում:
Երեկ, երբ Իտալիայի հավաքականը ժամանեց Նեապոլ, Բալոտելիի հետ անախորժ պատմություն եղավ, նա հրեց լրագրողներից մեկին: Լրագրողը շատ հարցեր էր տալիս նրան, նյարդայնացնում էր, դրա համար էլ այդպես եղավ, բայց չեմ ցանկանա շատ կենտրոնանանք այդ հարցի վրա: Վերջնական չեմ որոշել՝ արդյոք նա վաղը կխաղա, թե ոչ:
Երեկ Անտոնիո Կասանոյի ասածը, թե նա ինչու չի հրավիրվում ազգային հավաքական, նույնպես չեմ ցանկանում մեկնաբանել: Պարզապես չեմ ցանկանա մեկնաբանել: Շատ կարեւոր է մեզ համար խաղալ Նեապոլում, քանի որ նեապոլցիները ամենալավ երկրպագուներից մեկն են: Վաղվա խաղում շատ փոփոխություններ են լինելու: Ցանկանում եմ մոտիվացնել շատ այլ խաղացողների: Վաղվա խաղում Բուֆոնի փոխարեն կխաղա Մարկետին: Հնարավոր է, որ վաղը խաղանա նաեւ Ջուզեպե Ռոսին, բայց շատ կարճ ժամանակով:
Հայաստանի ազգային հավաքականում կան չորս շատ ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր լավ հակագրոհներ են կազմակերպում: Մենք պետք է չթողնենք դա նրանց: Հայաստանը պետք է հաղթի, որպեսզի լինի երկրորդ տեղի համար պայքարող թիմերի մեջ: Այդ պատճառով մեզ վաղը հեշտ խաղ չի սպասվում»,- ասել է Չեզարե Պրանդելին:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.