Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս պահին Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում անցկացնում է իտալացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման նախախաղային մարզումը, որի մեկնարկային 15 րոպեները բաց էին լրագրողների համար:
Նեապոլ ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում էին նաեւ ՖԱՖ շարժման եւ այլ հայ երկրպագուներ:
Մարզման ընթացքում հավաքականն անցկացրեց երկկողմանի հանդիպում։
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում