20:43 14 հոկտեմբերի, 2013Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս պահին Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում անցկացնում է իտալացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման նախախաղային մարզումը, որի մեկնարկային 15 րոպեները բաց էին լրագրողների համար:
Նեապոլ ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում էին նաեւ ՖԱՖ շարժման եւ այլ հայ երկրպագուներ:
Մարզման ընթացքում հավաքականն անցկացրեց երկկողմանի հանդիպում։
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.