14:44  ,  21 ապրիլի, 2012

Գենդերային սկանդալի հերոսը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Հարավաֆրիկացի վազորդուհի Կաստեր Սեմենյան իրավունք է նվաճել մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի 800 մետր վազքին։

Հարավային Աֆրիկայում կայացած մրցաշարում Սեմենյան ցույց է տվել 1 րոպե, 59,58 վայրկյան արդյունք (օլիմպիական մասնակցության նորման 1րոպե 59,9 վայրկյան է) հաղորդում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ հարավաֆրիկացի վազորդուհին գենդերային սկանդալի մեջ էր հայտնվել։2009-ի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո նրան մեղադրեցին տղամարդ լինելու  եւ կանանց մրցումներին մասնակցելու մեջ։ Նա գրեթե մեկ տարի զրկվեց մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից, մինչեւ գենդերային թեստը չհաստատետ, որ նա կին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով