14:44 21 ապրիլի, 2012Հարավաֆրիկացի վազորդուհի Կաստեր Սեմենյան իրավունք է նվաճել մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի 800 մետր վազքին։
Հարավային Աֆրիկայում կայացած մրցաշարում Սեմենյան ցույց է տվել 1 րոպե, 59,58 վայրկյան արդյունք (օլիմպիական մասնակցության նորման 1րոպե 59,9 վայրկյան է) հաղորդում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ հարավաֆրիկացի վազորդուհին գենդերային սկանդալի մեջ էր հայտնվել։2009-ի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո նրան մեղադրեցին տղամարդ լինելու եւ կանանց մրցումներին մասնակցելու մեջ։ Նա գրեթե մեկ տարի զրկվեց մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից, մինչեւ գենդերային թեստը չհաստատետ, որ նա կին է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.