10:21  ,  11 հոկտեմբերի, 2013

Sportal.bg. Հայաստանին հաղթելը հավասարազոր կլինի թռիչքի

Վերջին 10 տարիների ընթացքում Բուլղարիայի հավաքականի ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում մեծ էմոցիաներ չեն առաջացրել, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է, գրում է Sportal.bg կայքը՝ անդրադառնալով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բուլղարիա հանդիպմանը։

«Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունենք։ Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորություններն ավելի քան իրատեսական են։ Պենեւի գլխավորությամբ հավաքականի ցուցադրած արդյունքները մեծ հույս են ներշնչում, սակայն այսօր հայտնի կդառնա, թե թիմն իսկապես հասունացել է՝ հաղթելու ավելի ցածրակարգ թիմերի, ինչպիսին է, անկասկած, Հայաստանի հավաքականը։ 

Ուղեգիր նվաճելու համար լավ հնարավորություն ունի Դանիայի հավաքականը, որը Երեւանում հաղթել էր հայերին։ Մեր հանդիպումներն ավելի բարդ են՝ հաշվի առնելով, Չեխիայի հետ առաջիկա հանդիպումը։ Հաղթել այսօր, իսկ հետո նաեւ չեխերին, եւ մեր հնարավորությունները չափազանց կմեծանան։ Սակայն, պետք չէ հաշվարկներ կատարել։ Հարկավոր է աջակցել հավաքականին, որ այն փոքրիկ քայլ կատարի՝ դեպի աշխարհի առաջնություն։ Իսկ այդ փոքրիկ քայլը որակավորման վերջին խաղերում հավասարազոր կլինի թռիչքի»,- գրում է բուլղարական կայքը։

Հայաստան - Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին: Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով