14:51 10 հոկտեմբերի, 2013«Զվարթնոց» օդանավակայանում հայ ֆուտբոլային ֆանատներն ագրեսիվ տրամադրվածությամբ, սուլոցներով եւ բացասական վանկարկումներով դիմավորեցին Երեւան ժամանած Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներին եւ պատվիրակության անդամներին։
Օդանավակայանում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ, որոնք մինչեւ բուլղարացիների դուրս գալը երգեցին տարբեր հայրենասիրական երգեր, իսկ երբ դուրս եկան մրցակցի խաղացողները սկսեցին վանկարկել «Цигане» եւ բազմաթիվ այլ հայհոյանքներ: Oդանավակայանում հավաքվել էին նաեւ մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք թույլ չէին տալիս երկրպագուներին մոտենալ բուլղարացի ֆուտբոլիստներին: Բուլղարացիների հեռանալուց հետո երկրպագուների եւ ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց: Բուլղարացի ֆուտբոլիստները ավտոբուսի մեջից միջնամատ էին ցույց տալիս հայ երկրպագուներին։
Այս կերպ Հայաստանի հավաքականի երկրպագուները պատասխանում են մեկ տարի առաջ Սոֆիայում բուլղարացիների ագրեսիվ եւ ոչ հյուրընկալ վերաբերմունքին։
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները կանցկացնեն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը։
Թիմերի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել են բուլղարացիները։
Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.