Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը մերժել Է Հայաստանի պատվիրակության պաշտոնական բողոքը Թուրքիայի Տրապիզոնում 2012 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանի եւ շոտլանդացի Ջոշ Թեյլորի մրցամարտի արդյունքի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Այդ մրցամարտում 17:9 հաշվով հաղթանակը շնորհվել էր Թեյլորին, որը Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով կողմնակալ եւ անարդար որոշում Էր:
Այսպիսով, Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտիկներից հանդես կգա միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որի մարզիչը Պավլիկ Կարսլյանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի