Հայաստանի բողոքը մերժվել է

19:20   20 ապրիլի, 2012

Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը մերժել Է Հայաստանի պատվիրակության պաշտոնական բողոքը Թուրքիայի Տրապիզոնում 2012 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանի եւ շոտլանդացի Ջոշ Թեյլորի մրցամարտի արդյունքի վերաբերյալ:

Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Այդ մրցամարտում 17:9 հաշվով հաղթանակը շնորհվել էր Թեյլորին, որը Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով կողմնակալ եւ անարդար որոշում Էր:

Այսպիսով, Լոնդոնի Օլիմպիական խաղերում  Հայաստանի բռնցքամարտիկներից հանդես կգա միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որի  մարզիչը Պավլիկ Կարսլյանն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.