19:06  ,  20 ապրիլի, 2012

Սոֆիա. Հայաստանը կորուստներ ունի

Սոֆիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականը զգալի կորուստներ ունի։

60 կգ քաշային կարգում Նարեկ Սանոյանը քառորդ եզրափակիչում 3։4, 0։4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Կիլիկսալայանին եւ դուրս մնաց օլիմպիական ուղեգրի համար պայքարից։

74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանը արժանի պայքար մղեց օլիմպիական չեմպիոն Ադամ Սայտիեւի դեմ, սակայն պարտվեց 1։3, 2։4 հաշվով։
Մարկոսյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, սակայն օլիմպիական ուղեգիր ստանում են միայն  եզրափակիչի մասնակիցները։

96 կգ քաշային Էդգար Ենոքյանը նախնական փուլի գոտեմարտում 7։5, 3։1 հաշվով հաղթեց չեխ Վրատիսլավ Չոտասին։ Քառորդ եզրափակիչում Ենոքյանը 1։0, 5։3 հաշվով պարտության մատնեց գերմանացի Ռոբին Ֆերդինանդին, սակայն տուգանքներով 5։0 առավելություն ուներ գերմանացին, որն էլ անցավ հաջորդ փուլ։

66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտում 1։0, 3։0 հաշվով հաղթեց շվեյցարացի Սթիվեն Գրաֆին։ Քառորդ եզրափակիչում Դավիթ Սաֆարյանի մրցակիցն է ռումինացի Յան Սեաբանը։

84 կգ քաշային կարգում Գաջիմուրադ Նուրմագոմեդովը քառորդ եզրափակիչում 0։1, 3։1, 1։0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Պյոտր Յանուլովի նկատմամբ եւ կիսաեզրափակիչում մրցում է շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս