Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Ռեալ» - «Կոպենհագեն» հանդիպմանը ներկա է եղել ռուս հայտնի մոդել Իրինա Շեյկը, հաղորդում է The Daily Mail-ը։
Շեյկը որոշել էր ներկա լինել ընկերոջ՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հոբելյանական 100-րդ խաղին։ Պորտուգալալիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի 100-րդ խաղում դարձել է դուբլի հեղինակ, իսկ Արքայական ակումբը հաղթել է 4։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում