Ամերիկյան «Օրլանդոյի» առաջատար բասկետբոլիստ Դուայթ Հովարդը չի կարող իր թիմին օգնել NBA-ի ընթացիկ առաջնությունում, հաղորդում է ESPN-ը։
26-ամյա կենտրոնականն առաջիկայում կվիրահատվի։ Վերականգնման համար կպահանջվի 3-4 ամիս։ ԱՄՆ-ի հավաքականի առաջատարներից մեկը չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ «Օրլանդոն» արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, որտեղ ստիպված կլինի խաղալ առանց թիմի առաջատարի։
NBA-ի ընթացիկ առաջնությունում Հովարդի միջին արդյունավետությունը 20.6 միավոր է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի