12:58 20 ապրիլի, 2012Ամերիկյան «Օրլանդոյի» առաջատար բասկետբոլիստ Դուայթ Հովարդը չի կարող իր թիմին օգնել NBA-ի ընթացիկ առաջնությունում, հաղորդում է ESPN-ը։
26-ամյա կենտրոնականն առաջիկայում կվիրահատվի։ Վերականգնման համար կպահանջվի 3-4 ամիս։ ԱՄՆ-ի հավաքականի առաջատարներից մեկը չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ «Օրլանդոն» արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, որտեղ ստիպված կլինի խաղալ առանց թիմի առաջատարի։
NBA-ի ընթացիկ առաջնությունում Հովարդի միջին արդյունավետությունը 20.6 միավոր է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.