Փետրվարի 19-ին Գերմանիայի առաջնությունում կայացան 22-րդ տուրի երկու հանդիպումներ:
Գելզենկիրխենի «Շալկեն» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ, իսկ «Շտուտգարտը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Հանովերին»:
«Շալկեի» կազմում դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Կլաս Յան Հունտելարը: Մեկական գոլ հեղինակեցին Ժոել Մատիպն ու Ռաուլ Գոնսալեսը, ով իր 400-րդ գնդակը խփեց պաշտոնական հանդիպումներում:
Գերմանիայի առաջնություն. 22-րդ տուր
«Հանովեր» - «Շտուտգարտ»՝ 4:2
Ագի, 25, Դիուֆ, 32, Պանդեր, 46, Շտինդլ, 73 - Հարնիկ, 75, Օկազակի, 79
«Շալկե» - «Վոլֆսբուրգ»՝ 4:0
Ռաուլ, 10, Հունտերլար, 15, 72, Մատիպ, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում