21:45  ,  24 սեպտեմբերի, 2013

Տիագո Սիլվան կբացակայի 6 շաբաթ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան վնասվածքի պատճառով ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ: 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 22-ին կայացած «Մոնակոյի» դեմ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով:

«Ունեմ ոչ այնքան լավ նորություններ, թեեւ դրանք կարող էին լինել ավելի վատ: Բժիշկներն ասում են, որ պետք է բաց թողնեմ մոտ 6 շաբաթ»,- Սիլվայի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում