16:18  ,  19 ապրիլի, 2012

Վիկտոր Ֆախրուտդինով. Զայցեւի համար Պուլուզյանը լուրջ մրցակից չէր

Ուշադիր հետեւել եմ Արա Պուլուզյանի ելույթներին, նա բարձրահասակ, զգայուն բռնցքամարտիկ է, սակայն Զայցեւի համար լուրջ մրցակից չէր։ Այդ մասին  Տրապիզոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայտարարել է ռուսաստանցի բռցքամարտիկ Արտյոմ Զայցեւի անձնական մարզիչ Վիկտոր Ֆախրուտդինովը։

«Ես ուշադիր հետեւում է հայ բռնցքամարտիկին։ Տեսել էի Պուլուզյանի առաջին մենամարտը։ Նա բարձրահասակ, շատ զգայուն բռնցքամարտիկ է, տեսնում է մրցակցին, լավ է աշխատում հակագրոհի ժամանակ։ Սակայն բոլոր դրական որակներով հանդերձ, նա Արտյոմի համար լուրջ մրցակից չէր։ Զայցեւի համար նա մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Պետք էր միայն ճիշտ մարտավարություն ընտրել, ինչը մենք արեցինք, իսկ Արտյոմը կատարեց ռինգում։ Երկար կոմբինացիաներով, կրկանի հարվածներով Արտյոմը հեշտությամբ հաղթեց մրցակցին։ Արտյոմը լարված չէր, քանի որ գլխավոր մենամարտերը դեռ առջեւում են», - Ֆախրուտդինովի խոսքը մեջբերում է «Весь спорт»-ը։

Հիշեցնենք, որ օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում 64 կգ քաշային Զայցեւը 19։8 հաշվով հաղթեց Արա Պուլուզյանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա միայն մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած ուղեգրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով