16:18 19 ապրիլի, 2012Ուշադիր հետեւել եմ Արա Պուլուզյանի ելույթներին, նա բարձրահասակ, զգայուն բռնցքամարտիկ է, սակայն Զայցեւի համար լուրջ մրցակից չէր։ Այդ մասին Տրապիզոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայտարարել է ռուսաստանցի բռցքամարտիկ Արտյոմ Զայցեւի անձնական մարզիչ Վիկտոր Ֆախրուտդինովը։
«Ես ուշադիր հետեւում է հայ բռնցքամարտիկին։ Տեսել էի Պուլուզյանի առաջին մենամարտը։ Նա բարձրահասակ, շատ զգայուն բռնցքամարտիկ է, տեսնում է մրցակցին, լավ է աշխատում հակագրոհի ժամանակ։ Սակայն բոլոր դրական որակներով հանդերձ, նա Արտյոմի համար լուրջ մրցակից չէր։ Զայցեւի համար նա մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Պետք էր միայն ճիշտ մարտավարություն ընտրել, ինչը մենք արեցինք, իսկ Արտյոմը կատարեց ռինգում։ Երկար կոմբինացիաներով, կրկանի հարվածներով Արտյոմը հեշտությամբ հաղթեց մրցակցին։ Արտյոմը լարված չէր, քանի որ գլխավոր մենամարտերը դեռ առջեւում են», - Ֆախրուտդինովի խոսքը մեջբերում է «Весь спорт»-ը։
Հիշեցնենք, որ օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում 64 կգ քաշային Զայցեւը 19։8 հաշվով հաղթեց Արա Պուլուզյանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա միայն մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած ուղեգրով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.