Ներկայացնում ենք Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ գերմանական ակումբի կազմում խփած գոլերը, կատարած լավագույն փոխանցումները եւ դրվագները։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ի հուլիսին «Բորուսիա» է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»։ Ուկրաինական ակումբը ֆուտբոլիստի համար ստացել է 27.5 միլիոն եվրո։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում