14:29  ,  19 ապրիլի, 2012

Բաքուն օլիմպիական հայտի բյուջեն կհասցնի 44 միլիոն դոլարի

Օլիմպիական հայտի առաջին փուլում մեր կողմից հաստատվել է 8 միլիոն դոլար բյուջե, որը կարող է հասնել 44 միլիոնի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Գուսեյնզադը:

Փոխնախագահը նշել է, որ 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտի բյուջեն կարող է 44 միլիոնի հասնել այն դեպքում, եթե Բաքուն հայտնվի թեկնածու քաղաքների եզրափակիչ ցուցակում:

«Առաջին փուլում մեր կողմից հաստատվել է 8 միլիոն դոլար բյուջե եւ դա պետական գումար է: Եթե մենք հայտնվենք թեկնածու քաղաքների եզրափակիչ ցուցակում, այդ գումարը կհասնի 44 միլիոն դոլարի: Խաղերի բյուջեն մենք դեռեւս չենք հաշվարկել»,- Գուսեյնզադի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում