14:29 19 ապրիլի, 2012Օլիմպիական հայտի առաջին փուլում մեր կողմից հաստատվել է 8 միլիոն դոլար բյուջե, որը կարող է հասնել 44 միլիոնի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Գուսեյնզադը:
Փոխնախագահը նշել է, որ 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտի բյուջեն կարող է 44 միլիոնի հասնել այն դեպքում, եթե Բաքուն հայտնվի թեկնածու քաղաքների եզրափակիչ ցուցակում:
«Առաջին փուլում մեր կողմից հաստատվել է 8 միլիոն դոլար բյուջե եւ դա պետական գումար է: Եթե մենք հայտնվենք թեկնածու քաղաքների եզրափակիչ ցուցակում, այդ գումարը կհասնի 44 միլիոն դոլարի: Խաղերի բյուջեն մենք դեռեւս չենք հաշվարկել»,- Գուսեյնզադի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.