18:57  ,  13 սեպտեմբերի, 2013

Գեորգի Կարախանյան. Ես չէի կարող նստել եւ սպասել UFC-ի առաջարկին

ԱՄՆ-ում բնակվող խառը մենամարտերի հայ մարտիկ Գեորգի Կարախանյանը սեպտեմբերի 14-ին կանցկացնի առաջին մենամարտը  World Series of Fighting (WSOF) կազմակերպության հետ պայմանագիր ստորագրելուց հետո: Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Վեյլոն Լոուն:

MMAmania.com-ի հետ զրույցում Կարախանյանը պատմել է, թե ինչու է ընտրել WSOF-ը:

«Ես շատ երկար սպասեցի, սակայն UFC-ն (Ultimate Fighting Championship) այդպես էլ ինձ առաջարկ չարեց: Ես մարտիկ եմ, սիրում եմ մենամարտել: Ու թեեւ ես արել եմ ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ  UFC-ում, սակայն նրանք ինձ ոչ մի բան էլ չէին առաջարկի: Ես մենամարտել եմ, հաղթանակներ եմ տարել, իսկ ինձ ասացին, որ իրենց դիվիզիոնում տեղ չկա: Բայց ես պետք է մենամարտեմ, վաստակեմ, հոգամ իմ եւ ընտանիքիս կարիքները: Այդ պատճառով էլ, երբ ինձ դիմեցին WSOF-ից, ես ընդունեցի նրանց առաջարկը: Նրանց մենամարտերը հեռարձակում է NBC Sports-ը: Ես անհամբեր սպասում եմ շոուին»,- ասել է Կարախանյանը, որը հանդես է գալիս կիսաթեթեւ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում