18:57 13 սեպտեմբերի, 2013ԱՄՆ-ում բնակվող խառը մենամարտերի հայ մարտիկ Գեորգի Կարախանյանը սեպտեմբերի 14-ին կանցկացնի առաջին մենամարտը World Series of Fighting (WSOF) կազմակերպության հետ պայմանագիր ստորագրելուց հետո: Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Վեյլոն Լոուն:
MMAmania.com-ի հետ զրույցում Կարախանյանը պատմել է, թե ինչու է ընտրել WSOF-ը:
«Ես շատ երկար սպասեցի, սակայն UFC-ն (Ultimate Fighting Championship) այդպես էլ ինձ առաջարկ չարեց: Ես մարտիկ եմ, սիրում եմ մենամարտել: Ու թեեւ ես արել եմ ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ UFC-ում, սակայն նրանք ինձ ոչ մի բան էլ չէին առաջարկի: Ես մենամարտել եմ, հաղթանակներ եմ տարել, իսկ ինձ ասացին, որ իրենց դիվիզիոնում տեղ չկա: Բայց ես պետք է մենամարտեմ, վաստակեմ, հոգամ իմ եւ ընտանիքիս կարիքները: Այդ պատճառով էլ, երբ ինձ դիմեցին WSOF-ից, ես ընդունեցի նրանց առաջարկը: Նրանց մենամարտերը հեռարձակում է NBC Sports-ը: Ես անհամբեր սպասում եմ շոուին»,- ասել է Կարախանյանը, որը հանդես է գալիս կիսաթեթեւ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.