Ղազախստանի մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճած յուրաքանչյուր ոսկե մեդալի համար կստանան 250 հազարական դոլար։ Այդ մասին ասել է Ղազախստանի սպորտի եւ ֆիզկուլտուրայի գործակալության ղեկավար Տալգատ Երմեգիյաեւը։
Արծաթե մեդալի համար կտրվի 150 հազար, բրոնե մեդալի համար՝ 75 հազար դոլար։ Դրամական խրախուսում կստանան նաեւ մինչեւ 6-րդ տեղ գրաված օլիմպիականները՝ համապատասխանաբար 30, 10 եւ 5 հազարական դոլար, հաղորդում է zakon.kz-ն։
Ղազախստանի օլիմպիական պատվիրակության առջեւ խնդիր է դրված նվաճել առնվազն երեք ոսկե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում տեղ գրավել առաջին 30 երկրների շարքում։
2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Ղազախստանը նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե, 7 բրոնզե մեդալ եւ ոչ պաշտոնական հաշվարկում գրավել 29-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի