19:42 18 ապրիլի, 2012Ղազախստանի մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճած յուրաքանչյուր ոսկե մեդալի համար կստանան 250 հազարական դոլար։ Այդ մասին ասել է Ղազախստանի սպորտի եւ ֆիզկուլտուրայի գործակալության ղեկավար Տալգատ Երմեգիյաեւը։
Արծաթե մեդալի համար կտրվի 150 հազար, բրոնե մեդալի համար՝ 75 հազար դոլար։ Դրամական խրախուսում կստանան նաեւ մինչեւ 6-րդ տեղ գրաված օլիմպիականները՝ համապատասխանաբար 30, 10 եւ 5 հազարական դոլար, հաղորդում է zakon.kz-ն։
Ղազախստանի օլիմպիական պատվիրակության առջեւ խնդիր է դրված նվաճել առնվազն երեք ոսկե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում տեղ գրավել առաջին 30 երկրների շարքում։
2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Ղազախստանը նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե, 7 բրոնզե մեդալ եւ ոչ պաշտոնական հաշվարկում գրավել 29-րդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.