11:55  ,  10 սեպտեմբերի, 2013

Արթուր Եդիգարյան. Դանիացիների հետ խաղալու ենք միայն հաղթանակի համար

Առաջին անգամ չէ, որ կանգնում ենք կադրային խնդիրների առաջ, ՈւԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի թիմի հետ խաղի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ Հայաստանի հավաքականը խաղալու է միայն հաղթանակի համար։

«Նպատակ ունենք եւ ջանք չենք խնայի այն իրականացնելու համար։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար, քանի որ միայն այդպիսի արդյունքը հնարավորություն կտա պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար»,- ասել է Եդիգարյանը։

Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հիշեցնենք, որ Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս