11:55 10 սեպտեմբերի, 2013Առաջին անգամ չէ, որ կանգնում ենք կադրային խնդիրների առաջ, ՈւԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի թիմի հետ խաղի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ Հայաստանի հավաքականը խաղալու է միայն հաղթանակի համար։
«Նպատակ ունենք եւ ջանք չենք խնայի այն իրականացնելու համար։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար, քանի որ միայն այդպիսի արդյունքը հնարավորություն կտա պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար»,- ասել է Եդիգարյանը։
Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, Երեւանի ժամանակով 20։00-ին։
Հիշեցնենք, որ Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.