11:12  ,  9 սեպտեմբերի, 2013

WTA. Փոփոխություններ՝ լավագույն տասնյակում

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 9-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։ Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան, երրորդ տեղում՝ ռուս Մարիա Շարապովան, ով բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ 

US Open-ի եզրափակիչում Ուիլյամսը հաղթել է բելառուս Վիկտորյա Ազարենկային։ Խաղն ավարտվել է 7։5, 6։7, 6։1 հաշվով։ Հանդիպումը 164 րոպե է տեւել։ Լավագույն տասնյակում է հայտնվել սերբ Ելենա Յանկովիչը, ով առաջ է անցել չեխ Պետրա Կվիտովայից։

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 12 260 միավոր

2 (3). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 9 505

3 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 7 866

4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6 335

5 (6). Լի Նա (Չինաստան)՝ 5 565

6 (5). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 325

7 (7). Մարիոն Բարտոլի՝ 3 746

8 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 645

9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`3 420

10 (11). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 3 245

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով