Ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականները Երեւանում պատրաստվում են սեպտեմբերի 10-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան հանդիպմանը: Կոպենհագենում կայացած առաջին խաղում Հայաստանը հաղթել է 4:0 հաշվով:
Սեպտեմբերի 8-ին Դանիայի հավաքականը մարզվել է «Հրազդան» ստադիոնում: Վարդան Մինասյանի թիմը երկրորդ մարզումն անցկացրել է Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում:
Դանիայի հավաքականը Մալթայի հետ խաղից հետո ունի մեկ կորուստ: Վնասվածքի պատճառով թիմիn չի կարողանա օգնել Նիկլաս Պեդերսենը:
Հայաստանի հավաքականում կբացակայեն որակազրկված Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը եւ վնասվածք ստացած Ռոման Բերեզովսկին:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի եւ Դանիայի հավաքականների գլխավոր մարզիչները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հայաստան - Դանիա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, 20.00-ին:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում