18:57  ,  8 սեպտեմբերի, 2013

ՄՕԿ-ը հաստատեց 2020թ. Օլիմպիական խաղերի 25 մարզաձեւերը

Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում հաստատվել են 2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի 25 հիմնական մարզաձեւերը: 26-րդ լրացուցիչ տեղի համար պայքարում են ըմբշամարտը, սքվոշը եւ բեյսբոլ/սոֆտբոլը:

25 մարզաձեւերն են աթլետիկան, ջրային մարզաձեւերը, ֆուտբոլը, բասկետբոլը, հանդբոլը, վոլեյբոլը, մականախաղը, բռնցքամարտը, ձյուդոն, թաեքվոնդոն, թիավարությունը, բայդարկան եւ կանոեն, հեծանվասպորտը, ձիասպորտը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ծանրամարտը, ժամանակակից հնգամարտը, տրիատլոնը, բադմինտոնը, թենիսը, սեղանի թենիսը, հրաձգությունը, նետաձգությունը, առագաստանավային սպորտը:

Այս պահին ավարտվում են բեյսբոլ/սոֆտբոլի, սքվոշի եւ ըմբշամարտի շնորհանդեսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում