18:57 8 սեպտեմբերի, 2013Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում հաստատվել են 2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի 25 հիմնական մարզաձեւերը: 26-րդ լրացուցիչ տեղի համար պայքարում են ըմբշամարտը, սքվոշը եւ բեյսբոլ/սոֆտբոլը:
25 մարզաձեւերն են աթլետիկան, ջրային մարզաձեւերը, ֆուտբոլը, բասկետբոլը, հանդբոլը, վոլեյբոլը, մականախաղը, բռնցքամարտը, ձյուդոն, թաեքվոնդոն, թիավարությունը, բայդարկան եւ կանոեն, հեծանվասպորտը, ձիասպորտը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ծանրամարտը, ժամանակակից հնգամարտը, տրիատլոնը, բադմինտոնը, թենիսը, սեղանի թենիսը, հրաձգությունը, նետաձգությունը, առագաստանավային սպորտը:
Այս պահին ավարտվում են բեյսբոլ/սոֆտբոլի, սքվոշի եւ ըմբշամարտի շնորհանդեսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.