00:19  ,  8 սեպտեմբերի, 2013

Տոկիոն՝ 2020թ. օլիմպիական մայրաքաղաք

Միջազգային օլիմպիական կոմիտեի քվեարկության արդյունքում, 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն:

Եզրափակիչ փուլում Տոկիոն հաղթեց Ստամբուլին: Քվեարկության առաջին փուլում պայքարից դուրս է մնացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը:

Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն եւ վարչապետ Ռախոյը:

Ստամբուլը 5-րդ անգամ էր փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում րէ երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:

ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում 2020թ. եւ 2024թ. օլիմպիական ծրագրում տեղ ունենալու համար կպայքարեն ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆտբոլը եւ սկվոշը: Կընտրվի նաեւ ՄՕԿ-ի նոր նախագահ: 12 տարվա պաշտոնավարումից հետո Ժակ Ռոգեն վայր կդնի լիազորությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում