00:19 8 սեպտեմբերի, 2013Միջազգային օլիմպիական կոմիտեի քվեարկության արդյունքում, 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն:
Եզրափակիչ փուլում Տոկիոն հաղթեց Ստամբուլին: Քվեարկության առաջին փուլում պայքարից դուրս է մնացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը:
Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն եւ վարչապետ Ռախոյը:
Ստամբուլը 5-րդ անգամ էր փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում րէ երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:
ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում 2020թ. եւ 2024թ. օլիմպիական ծրագրում տեղ ունենալու համար կպայքարեն ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆտբոլը եւ սկվոշը: Կընտրվի նաեւ ՄՕԿ-ի նոր նախագահ: 12 տարվա պաշտոնավարումից հետո Ժակ Ռոգեն վայր կդնի լիազորությունները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.