23:16  ,  6 սեպտեմբերի, 2013

Պետր Չեխ. Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից

Չեխիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը ներողություն է խնդրել չեխ ֆուտբոլասերներից աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի հավաքականին 1:2 հաշվով պարտվելու համար, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:  

«Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից: Այս խաղում շատ էինք ցանկանում հաղթել: Ունեինք մի շարք լավ պահեր, բայց չկարողացանք հասնել վերջնական հաջողության: Մեծ դեր խաղաց նաեւ հաջողության գործոնը: Առաջին գնդակը ես պետք է հետ մղեի: Իմ մեղավորությունը կար այդ գոլում: Մնացած խաղերում պետք է անպայման հաղթանակ տանենք»,- խաղից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ժամանակակից ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Պրահայում 2:1 հաշվով պարտության մատնեց չեխերին, իսկ սեպտեմբերի 10-ին Երեւանում կընդունի դանիացիներին:

Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ զիջում են 6 խաղից հետո 14 միավոր վաստակած Իտալիայի եւ նույնպես 6 խաղից հետո 10 միավոր ունեցող Բուլղարիային:

2014թ. Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ

B խումբ

Չեխիա - Հայաստան՝ 1։2

Թոմաշ Ռոսիցկի, 69 - Կառլեն Մկրտչյան, 31, Գեւորգ Ղազարյան, 92

Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով