Չեխերի դեմ հաղթական հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տխուր էր, քանի որ որակազրկման պատճառով բաց է թողնելու սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք դանիացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան հանդիպումը, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Մենք սկզբից էլ գիտեինք, որ շատ դժվար է լինելու: Բոլորը սպասում էին, որ մենք պետք է խոշոր հաշվով հաղթենք: Մենք նվիրվածությամբ ապացուցեինք, որ կարող ենք հաղթել: Ծունկս շատ ուժեղ ցավում է, բայց այս կարգի խաղերում ոտքի ցավի մասին չես մտածում: Երկրորդ դեղին քարտս էր, բաց կթողնեմ Դանիայի հետ առաջիկա խաղը: Այդ խաղում մեր հարձակման գիծը դժվար եմ պատկերացնում: Շատ ուրախ եմ հաղթանակի համար, բայց ավելի շատ տխուր եմ, քան ուրախ»,- ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից
NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի