22:47 6 սեպտեմբերի, 2013Չեխերի դեմ հաղթական հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տխուր էր, քանի որ որակազրկման պատճառով բաց է թողնելու սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք դանիացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան հանդիպումը, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Մենք սկզբից էլ գիտեինք, որ շատ դժվար է լինելու: Բոլորը սպասում էին, որ մենք պետք է խոշոր հաշվով հաղթենք: Մենք նվիրվածությամբ ապացուցեինք, որ կարող ենք հաղթել: Ծունկս շատ ուժեղ ցավում է, բայց այս կարգի խաղերում ոտքի ցավի մասին չես մտածում: Երկրորդ դեղին քարտս էր, բաց կթողնեմ Դանիայի հետ առաջիկա խաղը: Այդ խաղում մեր հարձակման գիծը դժվար եմ պատկերացնում: Շատ ուրախ եմ հաղթանակի համար, բայց ավելի շատ տխուր եմ, քան ուրախ»,- ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից
NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.