22:39  ,  6 սեպտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Մենք այս խաղով փակեցինք բոլորի բերանը

Չեխիայի հավաքականին 2:1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճեպազրույցում ամփոփել է հանդիպումը, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կարեւորն այն էր, որ մենք հաղթեցինք: Հաղթանակը դժվար էր, բայց մենք կամային որակներ ցույց տվեցինք: Կարող եմ ասել, որ բոլոր հաղթանակները դժվարությամբ են տրվում, չկա հաղթանակ, որ հեշտությամբ կտվրի: Վատն այն է, որ կորուստներ ունեցանք, բայց պետք է մինչեւ հաջորդ խաղը վերակագնվել:

Իմ հանդեպ չէի զգում անհատական հսկողություն: Եղան դեպքեր, երբ ես ազատ էի, եւ ինձ անհատապես չէին հսկում: Կարեւորը, որ մենք հաղթել ենք, թե ինչ կխոսեն մյուսները կարեւոր չէ: Մենք այս խաղով փակեցինք բոլորի բերանը»,- ասել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ զիջում են 6 խաղից հետո 14 միավոր վաստակած Իտալիայի եւ նույնպես 6 խաղից հետո 10 միավոր ունեցող Բուլղարիային:

2014թ. Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ

B խումբ

Չեխիա - Հայաստան՝ 1։2

Կառլեն Մկրտչյան, 31, Գեւորգ Ղազարյան, 92 - Թոմաշ Ռոսիցկի, 69  

 

Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով