Դանիացիների հետ պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կորուստները հսկայական են, չեխերին 2:1 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը լրջագույն կադրային խնդիրներ է ունենալու հաջորդ խաղում, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Տրամադրված էինք միայն հաղթանակի եւ չէինք մտածում, թե ինչ ենք ցանկանում: Մենք այսօր խաղացինք առավելագույն հնարավորություններով, թեեւ կատարեցինք երեք հարկադրված փոխարինում, որոնք ազդեցին խաղի վրա: Ինչ վերաբերում է մալթացիների հետ խաղին, ապա կորցրածը հետ չես բերի: Նայում ենք առաջ եւ մտածում ենք դանիացիների հետ խաղի մասին:
Հարկադրված փոխարինումների պատճառով խաղի պլանը փոխվում է, էլ չեմ ասում հիմնական դարպասապահի կորուստի մասին: Բերեզովսկին վնասել է ծունկը եւ պետք է ենթարկվի հետազոտության: Արաս Օբիլիսն ու Կամո Հովհաննիսյանն իրենք փոխարինում պահանջեցին, բայց ավելի լուրջ է Բերեզովսկու վնասվածքը: Ուրախալի է, որ հաղթել ենք թե՛ դանիացիներին, թե՛ չեխերին: Այսօր մեծ կորուստներ ունեցանք, քանի որ վնասվածքներից բացի, Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը որակազրկման պատճառով բաց կթողնեն դանիացիների հետ խաղը: Հեռուն չենք նայում, գլխավորը մտածում ենք առաջիկա խաղի մասին»,- նշեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Պրահայում 2:1 հաշվով պարտության մատնեց չեխերին, իսկ սեպտեմբերի 10-ին Երեւանում կընդունի դանիացիներին:
NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
Դավիթ Եղիազարյան՝ Պրահայից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի