17:14  +04,  6 սեպտեմբերի, 2013

ՄՕԿ-ի անդամ. Բեյսբոլը կարող է կրկին ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում

Բեյսբոլի եւ սոֆտբոլի հայտը ըմբշամարտի ամենակարեւոր մրցակիցն է 2020թ. եւ 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում լինելու պայքարում։ Բեյսբոլն ավելի վաղ եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում (1992-ից 2008-ը) եւ տարածված խաղ է աշխարհում, հայտարարել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Վիտալի Սմիրնովը։ Նա խոսել է բեյսբոլի՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու հնարավորության մասին։

 «Բեյսբոլի խոշորագույն մրցաշարերն անցկացվում են ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում եւ Ասիայում։ Շատ կարեւոր է նաեւ ամերիկյան լուրջ ճնշման հանգամանքը։ Բեյսբոլը վերջին տարիների ընթացքում չի կտրվել օլիմպիական շարժումից»,- Սմիրնովի խոսքը մեջբերում է «Газета»-ն։ 

Օլիմպիական ծրագրում ըմբշամարտի մնալու հարցը կվճռվի սեպտեմբերի 7-ից 10-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում: Օլիմպիական մարզաձեւ դառնալու հավակնություն ունի նաեւ սկվոշը: 125-րդ նստաշրջանի ըթացքում կընտրվի նաեւ 2020թ. օլիմպիական մայրաքաղաքը (թեկնածուներն են Մադրիդը, Ստամբուլը եւ Տոկիոն) եւ ՄՕԿ-ի նոր նախագահ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ