Բեյսբոլի եւ սոֆտբոլի հայտը ըմբշամարտի ամենակարեւոր մրցակիցն է 2020թ. եւ 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում լինելու պայքարում։ Բեյսբոլն ավելի վաղ եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում (1992-ից 2008-ը) եւ տարածված խաղ է աշխարհում, հայտարարել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Վիտալի Սմիրնովը։ Նա խոսել է բեյսբոլի՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու հնարավորության մասին։
«Բեյսբոլի խոշորագույն մրցաշարերն անցկացվում են ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում եւ Ասիայում։ Շատ կարեւոր է նաեւ ամերիկյան լուրջ ճնշման հանգամանքը։ Բեյսբոլը վերջին տարիների ընթացքում չի կտրվել օլիմպիական շարժումից»,- Սմիրնովի խոսքը մեջբերում է «Газета»-ն։
Օլիմպիական ծրագրում ըմբշամարտի մնալու հարցը կվճռվի սեպտեմբերի 7-ից 10-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում: Օլիմպիական մարզաձեւ դառնալու հավակնություն ունի նաեւ սկվոշը: 125-րդ նստաշրջանի ըթացքում կընտրվի նաեւ 2020թ. օլիմպիական մայրաքաղաքը (թեկնածուներն են Մադրիդը, Ստամբուլը եւ Տոկիոն) եւ ՄՕԿ-ի նոր նախագահ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի