Դեռ ցանկանում եմ փորձել ինձ ֆուտբոլում, հայտարարել է 6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը։ Ջամայկացի արագավազորդը խոսել է իր ֆուտբոլային նախասիրությունների մասին։
«Խաղային որոշակի որակներ ունեմ։ Հիշեցնեմ «Մանչեսթեր Յունայթեդի» տղաներին, որ այդ թիմում պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Եթե անգլիական ակումբն իր հաղթանակը նվիրի ինձ, ապա ես նույնը կանեմ։
Սիրածս ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Իհարկե, նա խաղում է «Ռեալում», սակայն ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր։ Ֆուտբոլի պատմության մեջ ամենասիրածս խաղացողը Զինեդին Զիդանն է»,- Բոլթի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բոլթը դարձել է աշխարհի վեցակի չեմպիոն՝ ցույց տալով 9.77 վայրկյան արդյունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի