17:21 12 օգոստոսի, 2013Դեռ ցանկանում եմ փորձել ինձ ֆուտբոլում, հայտարարել է 6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը։ Ջամայկացի արագավազորդը խոսել է իր ֆուտբոլային նախասիրությունների մասին։
«Խաղային որոշակի որակներ ունեմ։ Հիշեցնեմ «Մանչեսթեր Յունայթեդի» տղաներին, որ այդ թիմում պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Եթե անգլիական ակումբն իր հաղթանակը նվիրի ինձ, ապա ես նույնը կանեմ։
Սիրածս ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Իհարկե, նա խաղում է «Ռեալում», սակայն ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր։ Ֆուտբոլի պատմության մեջ ամենասիրածս խաղացողը Զինեդին Զիդանն է»,- Բոլթի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բոլթը դարձել է աշխարհի վեցակի չեմպիոն՝ ցույց տալով 9.77 վայրկյան արդյունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.