Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը օգոստոսի 6-ին մեկնեց Պորտուգալիա, որտեղ վարձավճարով հանդես կգա «Բրագայի» կազմում, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։
17-ամյա ֆուտբոլիստը մայիսին հաջողությամբ փորձաշրջան է անցել պորտուգալական ակումբում։ Նա վարձավճարով մեկ տարի հանդես կգա «Բրագայի» կազմում։
Սարգիս Շահինյանը Հայաստանի 19 տարեկանների եւ երիտասարդական հավաքականի թեկնածու է, եւ ընդգրկվել է օգոստոսի 11-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության Ղազախստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ հանդիպման ընդլայնված ցուցակում։ Շահինյանը սեպտեմբերի 10-ին կդառնա 18 տարեկան։
Կիսապաշտպանը «Միկայի» կազմում մասնակցել է «Փյունիկի» դեմ Հայաստանի առաջնության առաջին տուրի հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 2011-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բրագան» նվազագույն հաշվով պարտվեց «Պորտուին»։
(Ֆոտո՝ ՈւԵՖԱ-ի կայք)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:35 , 26 հոկտեմբերի
11:03 , 26 հոկտեմբերի
10:06 , 26 հոկտեմբերի
09:37 , 26 հոկտեմբերի
09:02 , 26 հոկտեմբերի 
02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի