15:17  ,  6 օգոստոսի, 2013

Սարգիս Շահինյանը տեղափոխվեց «Բրագա»

Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը օգոստոսի 6-ին մեկնեց Պորտուգալիա, որտեղ վարձավճարով հանդես կգա «Բրագայի» կազմում, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

17-ամյա ֆուտբոլիստը մայիսին հաջողությամբ փորձաշրջան է անցել պորտուգալական ակումբում։ Նա վարձավճարով մեկ տարի հանդես կգա «Բրագայի» կազմում։

Սարգիս Շահինյանը Հայաստանի 19 տարեկանների եւ երիտասարդական հավաքականի թեկնածու է, եւ ընդգրկվել է օգոստոսի 11-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության Ղազախստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ հանդիպման ընդլայնված ցուցակում։ Շահինյանը սեպտեմբերի 10-ին կդառնա 18 տարեկան։

Կիսապաշտպանը «Միկայի» կազմում մասնակցել է «Փյունիկի» դեմ Հայաստանի առաջնության առաջին տուրի հանդիպմանը։

Հիշեցնենք, որ 2011-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բրագան» նվազագույն հաշվով պարտվեց «Պորտուին»։

(Ֆոտո՝ ՈւԵՖԱ-ի կայք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում