22:21  ,  4 օգոստոսի, 2013

Յուրա Մովսիսյանի անկրկնելի գոլը «Սպարտակին» փրկեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» ընդունել էր Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը խաղը սկսեցին «Սպարտակի» փախարինողների թվում, սակայն դա Վալերի Կարպինի թիմին չխանգարեց ընդմիջման գնալ մեկ գոլի առավելությամբ: 30-րդ րոպեին «Սպարտակի» նիգերիացի հարձակվող Էմանուել Էմենիկեն խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը:

61-րդ րոպեին «Կուբանի» երկրպագուների սուլոցների ներքո փոխարինման դուրս եկավ Արաս Օզբիլիսը, ինչից հետո կրասնոդարցիները շատ արագ առաջ անցան հաշվի մեջ: Սենեգալցի հարձակվող Իբրահիմ Բալդեն խփեց «Կուբանի» առաջին գոլը, իսկ իսպանացի պաշտպան Անխել Դեալբերտը՝ երկրորդ: «Սպարտակին» փրկության հասավ Յուրա Մովսիսյանը, ով 71-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 4 րոպե անց անկրկնելի հարվածով խփեց հյուրերի երկրորդ գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:

Չորրորդ տուրից հետո «Սպարտակն» ու «Ռոստովը» 10-ական միավորվ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Կուբանը» 6 միավորով 7-րդն է:

Ռուսաստանի առաջնություն. չորրորդ տուր 

«Կուբան» - «Սպարտակ»՝ 2:2

Իբրահիմ Բալդե, 66, Անխել Դեալբերտ, 70 – Էմանուել Էմենիկե, 30, Յուրա Մովսիսյան, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում