Լիտվական «Ժալգիրիս» բասկետբոլային ակումբի սեփականատեր Վլադիմիր Ռոմանովը գտնվում է հետախուզման մեջ, հաղորդում է Sovsport.ru-ն։
Ռուս գործարարը հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ մասին եւ Լիտվա կվերադառնա ապաքինվելուց հետո։ Մայիսին բժիշկները դատախազությանը հայտնել էին, որ գործարարն ինստուլտ է տարել։
Ռոմանովին մեղադրում են Ūkio bankas բանկի ունեցվածքը վատնելու մեջ։ Նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։ Ռոմանովին են պատկանում շոտլանդական «Հարթս» ֆուտբոլային ակումբը եւ Լիտվայի «Ժալգիրիս» բասկետբոլային թիմը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:27 , 2 հոկտեմբերի
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի