Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Վինիպեգ Ջեթսը» 23-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը նախատեսված է 7 տարով: Այդ ընթացքում հայկական արմատներով հոկեյիստը կստանա 36 միլիոն դոլար։
Ավարտված մրցաշրջանում Բոգոսյանը մասնակցել է 33 հանդիպման եւ հավաքել 14 միավոր (5 գոլ + 9 արդյունավետ փոխանցում)։
«Երջանիկ եմ, որ «Վինիպեգը» հավատաց ինձ ու եւս մեկ հնարավորություն տվեց։ «Ատլանտայում» կարիերաս անհաջող էր ընթանում։ «Վինիպեգ» տեղափոխությունը հնարավորություն տվեց ցուցադրել լավագույն որակներս»,- ասել է Բոգոսյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի