10:48 30 հուլիսի, 2013Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Վինիպեգ Ջեթսը» 23-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը նախատեսված է 7 տարով: Այդ ընթացքում հայկական արմատներով հոկեյիստը կստանա 36 միլիոն դոլար։
Ավարտված մրցաշրջանում Բոգոսյանը մասնակցել է 33 հանդիպման եւ հավաքել 14 միավոր (5 գոլ + 9 արդյունավետ փոխանցում)։
«Երջանիկ եմ, որ «Վինիպեգը» հավատաց ինձ ու եւս մեկ հնարավորություն տվեց։ «Ատլանտայում» կարիերաս անհաջող էր ընթանում։ «Վինիպեգ» տեղափոխությունը հնարավորություն տվեց ցուցադրել լավագույն որակներս»,- ասել է Բոգոսյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.