10:48  ,  30 հուլիսի, 2013

Զաք Բոգոսյանը «Վինիպեգում» կաշխատի 36 միլիոն դոլար

Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Վինիպեգ Ջեթսը» 23-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է 7 տարով: Այդ ընթացքում հայկական արմատներով հոկեյիստը կստանա 36 միլիոն դոլար։ 

Ավարտված մրցաշրջանում Բոգոսյանը մասնակցել է 33 հանդիպման եւ հավաքել 14 միավոր (5 գոլ + 9 արդյունավետ փոխանցում)։

«Երջանիկ եմ, որ «Վինիպեգը» հավատաց ինձ ու եւս մեկ հնարավորություն տվեց։ «Ատլանտայում» կարիերաս անհաջող էր ընթանում։ «Վինիպեգ» տեղափոխությունը հնարավորություն տվեց ցուցադրել լավագույն որակներս»,- ասել է Բոգոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում