20:17  ,  14 ապրիլի, 2012

«Միլանի» եւ «Ինտերի» խաղերը հետաձգվել են. Իտալիայում ֆուտբոլիստը մահացել խաղի ժամանակ

Ապրիլի 14-ին նախատեսված Իտալական A Սերիայի 33-րդ տուրի՝ «Միլան» – «Ջենոա» եւ «Ուդինեզե» – «Ինտեր» հանդիպումները հետաձգվել են «Լիվորնո» ակումբի կիսապաշտպան Պյերմարիո Պորոզինի մահվան պատճառով:

25-ամյա Պյերմարիո Պորոզինին սրտի կաթված է ստացել իտալական B Սերիայի 35-րդ տուրի՝ «Պասկարայի» հետ հանդիպման ժամանակ: Խաղն անավարտ է մնացել, իսկ ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Հանդիպման 30-րդ րոպեին Պորոզինին, կորցնելով գիտակցությունը, ընկել է խոտածածկին: Ֆուտբոլիստին անմիջապես առաջին բուժօգնություն է ցուցաբերել: Բժիշկներին չի հաջողվել փրկել իտալացու կյանքը, հաղորդում է Football Italia-ն:

Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն Իտալիայի առաջնության 33-րդ տուրի բոլոր հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում