01:01  ,  28 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանն ու «Բորուսիայի» ֆուտբոլիստները տոնում են Սուպերգավաթում տարած հաղթանակը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ խաղադաշտում տոնել է թիմի 5-րդ չեմպիոնական տիտղոսը Գերմանիայի Սուպերգավաթում:

Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինվող 24-ամյա Մխիթարյանը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի տրիբունայից էր հետեւում Գերմանիայի սուպերգավաթի խաղին, որում Յուրգեն Կլոպի թիմը 4:2 հաշվով հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում